հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արտաքին քաղաքականության համար շարունակել է առանցքային մնալ ՀՀ-ի շուրջ անվտանգային միջավայրի ձևավորման հետ կապված խնդիրները. Միրզոյան

Արտաքին քաղաքականության համար շարունակել է առանցքային մնալ ՀՀ-ի շուրջ անվտանգային միջավայրի ձևավորման հետ կապված խնդիրները. Միրզոյան

«2022 թվականին արտաքին քաղաքականության համար շարունակել են առանցքային մնալ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման, հարևան երկրների հետ խաղաղ բանակցությունների միջոցով հարաբերությունների կարգավորման և ՀՀ-ի շուրջ անվտանգային միջավայրի ձևավորման հետ կապված խնդիրները»,- Բյուջե-2022-ի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Անդրադառնալով 2022 թվականին տեղի ունեցած հանդիպումներին՝ Միրզոյանն ասաց. «Ադրբեջանի հետ շարունակվել են բանակցությունները, տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ բոլոր ուղղություններով՝ երկկողմ հարաբերությունների կարգավորում, խաղաղության պայմանագիր, սահմանազատման և սահմանային անվտանգության գործընթացը, տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական հաղորդակցության ուղիների ապաշրջափակման գործընթացը: Առկա մարտահրավերների շուրջ աշխատանքներ են տարվել բոլոր գործընկերների հետ, 2022 թվականի սեպտեմբերին ՀՀ-ի նկատմամբ ագրեսիայի, ինչպես նաև 2022 թվականի դեկտեմբերից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման կապակցությամբ, այդ թվում նաև ՀՀ ԱԳՆ ջանքերով հնչել են բազմաթիվ հայտարարություններ առանձին երկրների, նրանց խորհրդարանների նաև միջազգային խորհրդարանական հարթակների, մարդու իրավունքների հարցերով զբաղվող իրավապաշտպան կազմակերպությունների կողմից: Երկու դեպքում էլ փաստաթուղթ քննարկումների արդյունքում չհաջողվեց ընդունել:

Հայաստանը պահպանել և շարունակել է իր ներգրավվածությունը բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ, Եվրոպայի խորհուրդ, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն, ՅՈՒՆԵՍԿՕ և այլ կազմակերպությունների շրջանակներում: Երկկողմ հարաբերությունների մասով գործուն քայլեր են կատարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հետ հարաբերությունների զարգացման և խորացման ուղղությամբ»:

  • Կիսվել: