ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը 10 000 ԱՄՆ դոլարով ձեռք է բերել «MERCEDESBENZ ML 350» մակնիշի ավտոմեքենա․ «Փաստ»

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը 10 000 ԱՄՆ դոլարով ձեռք է բերել «MERCEDESBENZ ML 350» մակնիշի ավտոմեքենա․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի դրամական միջոցները 2018 թ. հարկային տարվա սկզբում կազմել են 10 500 ԱՄՆ դոլար եւ 30 825 եվրո:

 Նշված դրամական միջոցները 2018թ. հարկային տարվա վերջում նվազել են՝ համապատասխանաբար կազմելով 540 ԱՄՆ դոլար եւ 15 054 եվրո:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված՝ Ա. Ապիտոնյանի 2018թ. տարեկան հայտարարագրից: 

Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ ԱԳ փոխնախարարը 2018թ. հարկային տարում 50 000 ՀՀ դրամով վաճառել է հողամասը: Բացի այդ, 10 000 ԱՄՆ դոլարով ձեռք է բերել «MERCEDESBENZ ML 350» մակնիշի ավտոմեքենա: 

ԱԳ փոխնախարարի փոխառությունները 2018թ. հարկային տարվա վերջում կազմել են 15 054 եվրո եւ 40 000 ԱՄՆ դոլար:

Փոխնախարարը 2018թ.-ին ստացել է 820 եվրո եւ 474 ԱՄՆ դոլար եկամուտ, որոնք գոյացել են այլ եկամուտներից: 

Աշխատավարձից ստացած եկամուտը կազմել է 69 132 եվրո: Տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը եւ այլ հատուցումը ենթաբաժնում էլ նշված է 243 եվրո եկամտի մասին: Ա. Ապիտոնյանը ԱԳ փոխնախարարի պաշտոնը ստանձնել է 2018թ. դեկտեմբերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: