երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Արտաքին անվտանգության միակ երաշխավորը խաղաղությունն է. Նիկոլ Փաշինյան

Արտաքին անվտանգության միակ երաշխավորը խաղաղությունն է. Նիկոլ Փաշինյան

Արտաքին անվտանգության միակ երաշխավորը  խաղաղությունն է, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Որևէ այլ բան արտաքին անվտանգություն չի երաշխավորում, որովհետև մենք այսօր տեսնում ենք` կան երկրներ, որոնք ունեն հզորագույն բանակներ, բայց դա չի ապահովում նրանց արտաքին անվտանգությունը, որովհետև չկա խաղաղություն», - ասաց նա:

Վարչապետի խոսքով` պետք է շարունակաբար մեծացնել ու զարգացնել դիմակայունություններն ու կարողությունները բոլոր առումներով:

Ըստ նրա`սովորաբար անվտանգություն ասելով հասկանում են բանակ։

«2023 թվականին մեր պաշտանական բյուջեն գերազանցում է 1 միլիարդ դոլարը, որտեղի՞ց այդ գումարը՝ տնտեսությունից, եթե տնտեսությունն ի վիճակի չլինի այդ գումարները մատակարարել, ծախասերը չեն լինի», - ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: