չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
 Արտակ Քամալյանը պաշտոն կստանձնի ԵՏՀ-ում

Արտակ Քամալյանը պաշտոն կստանձնի ԵՏՀ-ում

Արտակ Քամալյանը փետրվարի 1-ից կստանձնի ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամի (նախարար) պաշտոնը: Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից։

«Դեկտեմբերի 20-ին ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների որոշմամբ հաստատվել  է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նոր կազմը, որով Արտակ Քամալյանը նշանակվել է արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ-նախարար։ Նա իր պաշտոնը կստանձնի փետրվաի 1-ից»,-հայտնեցին նախարարությունից՝ հավելելով, որ սրանով է պայմանավորված նրա ազատումը նախարարի տեղակալի պաշտոնից։

  • Կիսվել: