կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Արտակ Կրկյաշարյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թեկնածու

Արտակ Կրկյաշարյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թեկնածու

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հունիսի 29-ի արտահերթ նստաշրջանում ներկայացրել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրության արդյունքները: Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրել էր Լիլիթ Գրիգորյանի, Արտակ Կրկյաշարյանի եւ Մուշեղ Հարությունյանի թեկնածությունները:

Քվեարկության արդյունքում 69 կողմ ձայնով ընտրվել է Արտակ Կրկյաշարյանը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:

  • Կիսվել: