հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Արտակ Գասպարյանն այլեւս ՀՀ վարչապետի խորհրդականը չէ

Արտակ Գասպարյանն այլեւս ՀՀ վարչապետի խորհրդականը չէ

Արտակ Գասպարյանն այլեւս ՀՀ վարչապետի խորհրդականը չէ: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

Գասպարյանը, մասնավորապես, գրել է. «Հայտնում եմ, որ ես այլեւս ՀՀ վարչապետի խորհրդականը չեմ: Այնտեղ, որտեղ ես կարող էի օգտակար լինել, արդեն ամբողջովին կորցրել է իր ակտուալությունը: Եվ, փառք Աստծո: Նշանակում է, ամեն ինչ ճիշտ է:

Ես չեմ ձգտում քաղաքական կարիերա ստեղծել, դա իմը չէ: Ոչ մի հակասություն եւ երկիմաստություն չկա եւ չի կարող լինել: Ինչպես Փաշինյանին հավատացել եմ սկզբում, այնպես էլ հիմա եմ հավատում: Նա մարդ է, ով անկեղծ փորձում է եւ աշխատում է հանուն Հայաստանի վերականգնման: Փաշինյանին եւ նրա թիմին մեծ հաջողություններ են մաղթում: Միշտ պատրաստ եմ օգնել»:

  • Կիսվել: