շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արտակ Բեգլարյանը ԱՀ գործադիր իշխանությունում պաշտոն զբաղեցնելու առաջարկ է ստացել

Արտակ Բեգլարյանը ԱՀ գործադիր իշխանությունում պաշտոն զբաղեցնելու առաջարկ է ստացել

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Հանրապետության նախագահի կողմից առաջարկ է ստացել գործադիր իշխանությունում այլ պաշտոն զբաղեցնելու։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Բեգլարյանը՝ հրաժարվելով առայժմ հանրայնացնել, թե ինչ պաշտոն  է զբաղեցնելու։

«Ըստ օրենքի` պաշտոնից ազատվելու համար պետք է կամ մեկ շաբաթում հետ չվերցնեմ դիմումս կամ երկրորդ դիմումը ներկայացնեմ: Այսօր երկրորդ դիմումը կներկայացնեմ, որից հետո ԱԺ նախագահն արձանագրությունը կկազմի, կհրապարակի, այդ պահից սկսած ես կհամարվեմ ազատված ՄԻՊ պաշտոնից: Հանրապետության նախագահի կողմից առաջարկ եմ ստացել գործադիր իշխանությունում այլ պաշտոն զբաղեցնելու»,- ասաց նա։

Բեգլարյանը նաև նշեց, որ նոր պաշտոնում իրենից կախված ամեն ինչ անելու է մարդու իրավունքների ոլորտում դրական տեղաշարժեր արձագարելու համար։

 

  • Կիսվել: