կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արտահերթ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորելու է Նիկոլ Փաշինյանը. Ռուստամ Բադասյան

Արտահերթ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորելու է Նիկոլ Փաշինյանը. Ռուստամ Բադասյան

Արտահերթ ընտրությունների ժամանակ ՔՊ-ի ցուցակը գլխավորելու է Նիկոլ Փաշինյանը։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Լրագրողների հարցին, թե ե՞րբ է Նիկոլ Փաշինյանը հրաժարական տալու՝ նախարարը նշեց, որ հունիսի 20-ից կարելի է հետհաշվարկ անել.

«Ոչ շուտ, քան 35, ոչ ուշ, քան 50 օր հետո են տեղի ունենում արտահերթ ընտրությունները, և այդ առումով կարող ենք հետհաշվարկ անել ու մոտավորապես կողմնորոշվել»:

  • Կիսվել: