Արտահերթ ընտրությունների օրակարգը կլինի, երբ ձևավորված իշխանությունը սկսի ճաքեր տալ. Մինասյան
Արտահերթ ընտրությունների օրակարգը կլինի այն ժամանակ, երբ տվյալ ձևաչափով ձևավորված իշխանությունը սկսի ճաքեր տալ, երբ սկսեն բախվել արդեն անձնական և քաղաքական շահերը, որը ես անխուսափելի եմ համարում։ Այս մասին, այսօր՝ մայիսի 2-ին, Գյումրիի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը:
«Այսօրվա քվեարկությունները այդքան մեծ, էական նշանակություն չունեին, մյուս խմբակցությունները հայտարարել էին, որ ընտրելու են ընկեր Ղուկասյանին որպես Գյումրի համայնքի ղեկավար, ընտրել են:
Դրանից հետո, ինչպես ասում ենք, կապրենք, կտեսնենք՝ ինչպես կընթանան: Քանի որ 2026 թվականին Հայաստանում Ազգային ժողովի ընտրություններ են, այս տարբեր քաղաքական ուժերը, ես կարծում եմ, նույն ճանապարհով չենք գնալու»,-ասաց նա: