կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Արշակ Կարապետյանը՝ պաշտպանության նախարար, Սուրեն Պապիկյանը՝ փոխվարչապետ․ վարչապետը առաջարկներ է ներկայացրել

Արշակ Կարապետյանը՝ պաշտպանության նախարար, Սուրեն Պապիկյանը՝ փոխվարչապետ․ վարչապետը առաջարկներ է ներկայացրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ՀՀ նախագահին առաջարկել է Արշակ Կարապետյանին նշանակել պաշտպանության նախարարի պաշտոնին, Սուրեն Պապիկյանին՝ փոխվարչապետ:  Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նշենք նաև, որ Ռոմանոս Պետրոսյանի համար առաջարկվել է պահպանել շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը։ Նարեկ Մկրտչյանի թեկնածությունն էլ առաջարկվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնի համար։

Հիշեցնենք՝ Արշակ Կարապետյանն այսօր ազատվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։

Սուրեն Պապիկյանն այժմ կատարում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պարտականությունները, Ռոմանոս Պետրոսյանը՝ շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները։

  • Կիսվել: