շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Արսեն Թորոսյանը կոչ արեց Կարեն Անդրեասյանին գործուղումները կազմակերպել այնպես, որ չխանգարեն ԱԺ գալուն

Արսեն Թորոսյանը կոչ արեց Կարեն Անդրեասյանին գործուղումները կազմակերպել այնպես, որ չխանգարեն ԱԺ գալուն

Ազգային ժողովում մեկնարկել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցը:

Հարցն Ազգային ժողովին պետք է ներկայացներ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, նա, սակայն, չէր եկել ԱԺ։ Հարցը ներկայացրեց ԲԴԽ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Վիգեն Քոչարյանը:

ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի համար Անդրեասյանի՝ հաճախակի ԱԺ չգալը նորմալ չէ:

«Ուզում եմ հասկանալ՝ ինչու պարոն Անդրեասյանը չի ներկայացնում այս կարևոր հարցը, ոնց որ նման դեպք էլի է եղել, կարծում եմ՝ կարևոր է, որ անձամբ ինքը գա դա անի», - նշեց Թորոսյանը:

Վիգեն Քոչարյանն արձագանքեց, որ ԲԴԽ նախագահը երկրում չէ, գործուղման է:

Արսեն Թորոսյանն էլ արձագանքեց. «Սա լավ առիթ է սրա մասին խոսելու, որպեսզի հնարավորինս նման  գործուղումները չհամընկնեն նման կարևոր հարցերի զեկուցման հետ, որովհետեւ կարեւոր է, որ անձամբ ԲԴԽ նախագահը դա անի»:

  • Կիսվել: