երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արսեն Թորոսյանի որոշմամբ՝ Ռազմիկ Աբրահամյանը դադարել էր լինել ԱՆ խորհրդատու

Արսեն Թորոսյանի որոշմամբ՝ Ռազմիկ Աբրահամյանը դադարել էր լինել ԱՆ խորհրդատու

Հարկ է նշել, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պաշտոնավարման սկզբից վերանայել է առողջապահության նախարարության (ԱՆ) գլխավոր մասնագետների ցանկը և 2018 թվականի սեպտեմբերի 7-ի նախարարի No 2300 - Ա հրամանով Ռազմիկ Աբրահամյանը դադարել է լինել ԱՆ խորհրդատու (նախկինում գլխավոր մասնագետ)` մանկաբարձագինեկոլոգիական գծով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Երեկվանից լրահոսում հայտնված հրապարակումներում անընդհատ շեշտվում է, որ Ռազմիկ Աբրահամյանը հանդիսանում է «գլխավոր գինեկոլոգ»:

Հարկ է նշել, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պաշտոնավարման սկզբից վերանայել է առողջապահության նախարարության (ԱՆ) գլխավոր մասնագետների ցանկը և 2018 թվականի սեպտեմբերի 7-ի նախարարի No 2300 - Ա հրամանով Ռազմիկ Աբրահամյանը դադարել է լինել ԱՆ խորհրդատու (նախկինում գլխավոր մասնագետ)` մանկաբարձագինեկոլոգիական գծով»:

Նշենք, որ ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով երեկ ձերբակալվեցին «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը:

  • Կիսվել: