հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Արսեն Բաբայանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին

Արսեն Բաբայանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին

Օրեր առաջ զգուշացրել էի, որ փաստաբանին արատավորող կամ նրա իրավունքներն ու օրինական շահերն այլ կերպ ոտնահարող տեղեկությունների տարածումը հանցագործություն է, նախատեսված է քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը։

«Հույս ունեի, որ իշխանական շրջանակների հետ ուղիղ կապ ունեցող վարձկանները (նաև լրատվամիջոցների տեսքով) և իշխանական ֆեյքեր կառավարողները կհասկանան, որ պետք է դադարեցնեն իմ նկատմամբ այդպիսի գործողությունները:

Դրանից հետո էլ հույս ունեի, թե այդ սրիկաներից հատկապես արական սեռի ներկայացուցիչները կունենան տղամարդկություն և պատասխան կտան իրենց արարքների համար, սակայն նրանք նախընտրեցին փախած ու պաղկված մնալը:

Հույսերս չարդարացան:

Թեև ակնհայտ է, որ նրանք օգտվելով իշխանական հովանավորչությունից չեն ենթարկվելու պատասխանատվության, այնուամենայնիվ որոշեցի հանցագոծության մասին հաղորդում  ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազին»,-գրել է նա:

  • Կիսվել: