ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արոտավայրեր տանող ճանապարհների կառուցմանը պետությունը կաջակցի սուբվենցիոն ծրագրերով

Արոտավայրեր տանող ճանապարհների կառուցմանը պետությունը կաջակցի սուբվենցիոն ծրագրերով

Այսօր Հայաստանում մեկ մլն հեկտարից ավելի արոտավայրեր կան, որոնց 80 տոկոսը չի օգտագործվում: Այս մասին, այսօր՝ հունվարի 13-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսինքն անասնապահությամբ չենք զբաղվում այդ տարածքներում: Դրա հիմնական պատճառը նորմալ ճանապարհների բացակայությունն է, եւ հիմա այս ծրագրերով մենք խրախուսում ենք, որ ճանապարհային ցանց ձեւավորվի դեպի արոտավայրեր, որ գնալ-գալը ինքնարժեքի մեջ շատ մեծ բաղադրիչ չկազմի, ներդրումային հետաքրքրություն առաջացնենք»,-ասաց նա՝ անդրդառնալով օրենադրական փոփոխությանը, ըստ որի արոտավայրեր տանող ճանապարհների կառուցմանը պետությունը կաջակցի սուբվենցիոն ծրագրերով:

Փաշինյանն ընդգծեց, որ պետք է սուբվենցիոն ծրագրերը հնարավորինս շուտ քննարկվեն եւ որոշումներ կայացվեն, որ շինարարության սեզոնի մեկնարկին այդ ծրագրերն արդեն սկսեն:

  • Կիսվել: