ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ուզբեկստանի նախագահին

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ուզբեկստանի նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Անկախության 30-ամյակի առթիվ, շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին։

Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ ուղերձի մեջ, մասնավորապես, նշված է.

«Անկասկած, մեր երկրների դարավոր բարեկամական հարաբերություններն ամուր և կայուն հիմք են փոխշահավետ համագործակցության հետևողական զարգացման և ընդլայնման համար: Վստահ եմ, որ կհաջողվի համատեղ նոր ծրագրեր իրականացնել և որակապես առավել բարձր մակարդակի հասցնել Հայաստանի և Ուզբեկստանի միջպետական գործակցությունը»:

  • Կիսվել: