երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Անգելա Մերկելի տարեդարձը

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Անգելա Մերկելի տարեդարձը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Նախագահի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է. «Նշանակալի է Ձեր անձնական ներդրումը հայ-գերմանական հարաբերությունների ամրապնդման և տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնման գործում:

Մեծապես արժևորում եմ փոխադարձ վստահության վրա հիմնված երկկողմ հարաբերությունները և համոզված եմ, որ դրանք կնպաստեն երկու երկրների համագործակցության շարունակական զարգացմանը և խորացմանը։ Ջերմությամբ եմ հիշում Երևանում և Բեռլինում կայացած մեր հանդիպումները, որոնց արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրագործումը նոր որակ կհաղորդի հայ-գերմանական գործընկերությանը` ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»:

  • Կիսվել: