ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կասիմ-Ժոմարտ Տոկաևին

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կասիմ-Ժոմարտ Տոկաևին

Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կասիմ-Ժոմարտ Տոկաևին։ Ուղերձում մասնավորապես ասվում է․

«Մեծարգո Կասիմ-Ժոմարտ Կեմելովիչ,

Ընդունեք ջերմ շնորհավորանքներս նախագահական ընտրություններում հաղթելու և Ղազախստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ։

Ղազախստանը տարածաշրջանային առանցքային դերակատարներից մեկն է, որի դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն ներկայիս աշխարհաքաղաքական զգայուն ժամանակներում։

Այս պարագայում չափազանց բարդ առաքելություն է բաժին ընկնում այն ղեկավարին, ով առաջիկա տարիներին առաջնորդելու է Ղազախստանը։ Քաջ ճանաչելով Ձեզ, մեր բազմաթիվ հանդիպումների ու քննարկումների շնորհիվ տեղյակ լինելով հմուտ և շրջահայաց առաջնորդի Ձեր որակներին՝ ցանկանում եմ վստահություն հայտնել Ձեր ղեկավարած Ղազախստանի ապագայի հանդեպ։ Անհրաժեշտ այն ճկունությունը և լայնախոհությունը, որի կարիքը կա ներկա ճգնաժամերին ճիշտ կողմնորոշվելու համար, Դուք արդեն իսկ դրսևորել եք Ձեր նախորդ և ներկայիս գործունեության ընթացքում։

Համոզված եմ, որ դա կշարունակվի նաև ապագայում։

Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաստատակամություն, իսկ Ղազախստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Տոկաևը վերընտրվել է Ղազախստանի նախագահի պաշտոնում:

 

  • Կիսվել: