երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արմեն Սարգսյանը Ռադիկ Մարտիրոսյանի և Յուրի Շուքուրյանի հետ քննարկել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենսդրական փաթեթը

Արմեն Սարգսյանը Ռադիկ Մարտիրոսյանի և Յուրի Շուքուրյանի հետ քննարկել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենսդրական փաթեթը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի և ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ակադեմիկոս Յուրի Շուքուրյանի հետ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանում գիտության ոլորտի խնդիրներին ու զարգացման հեռանկարներին, այդ համատեքստում՝ կառավարության հեղինակած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենսդրական փաթեթին:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ նոր օրենսդրական կարգավորումները պետք է նպաստեն ոլորտի զարգացմանը և հիմքեր ստեղծեն առաջընթացի համար:

  • Կիսվել: