ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով Սերբիայում է

Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով Սերբիայում է

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ պաշտոնական այցով ժամանել է Սերբիայի Հանրապետություն, տեղեկացնում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից։

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի «Նիկոլա Տեսլա» օդանավակայանում բարձրացված էին Հայաստանի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության պետական դրոշները, շարված էին պատվո պահակախմբի զինվորները։

Նախագահ Արմեն Սարգսյանին և նրա գլխավորած պատվիրակությանը դիմավորել է Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչը:

  • Կիսվել: