կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ

Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, շնորհավորել նրան ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Արմեն Սարգսյանը ՀՀ կառավարությանը հաջողություն և արդյունավետ աշխատանք է մաղթել երկրի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների լուծման գործում՝ ի նպաստ Հայաստանի զարգացման, ժողովրդի բարեկեցության ու պետության անվտանգության ապահովման:

  • Կիսվել: