չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արմեն Սարգսյանը հրաժարականի դիմումը գրել է արտերկրից. Մանրամասներ նախագահի հրաժարականից

Արմեն Սարգսյանը հրաժարականի դիմումը գրել է արտերկրից. Մանրամասներ նախագահի հրաժարականից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը իր հրաժարականի դիմումը գրել է արտերկրից: Նա այս օրերին գտնվում է Լոնդոնում, որտեղ բուժզննում է անցնում, հենց այնտեղից էլ գրել է հրաժարականի դիմումը: Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին նախագահականի իր աղբյուրները` հիշեցնելով, որ 1997 թվականի փետրվարին էլ նա հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից` դարձյալ գտնվելով Լոնդոնում:

Ըստ աղբյուրի հրաժարականը կատարյալ անակնկալ է եղել նախագահի աշխատակազմի համար, քանզի նրանց հրահանգված է եղել երկուշաբթի օրը կազմ պատրաստ լինել աշխատավայրում և դիմավորել արտերկրից վերադարձած նախագահին:

Ըստ մեր աղբյուրի նախագահը հանրապետություն պետք է վերադառնա այսօր ուշ երեկոյան:

Նշենք, որ նախագահի հրաժարականի դեպքում` ըստ Սահմանադրության նախագահը պարտականությունները ժամանակավորապես ստանձնում է Ազգային Ժողովի նախագահը: Իսկ 35 օր հետո հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը (27 պատգամավոր)։

Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը (80 պատգամավոր):
 
Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները: Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը(65 պատգամավոր):
 
Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երրորդ փուլ, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:
 
Հիշեցնենք, որ ԱԺ-ում խմբակցությունները բաժանված են հետևյալ կերպ.
«Քաղաքացիական պայմանագիր» -71 պատգամավոր, «Հայաստան» դաշինք- 29 պատգամավոր,
«Պատիվ ունեմ» դաշինք- 7 պատգամավոր- 1։
 

Նշենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ Արմեն Սարգսյանի նախագահի պաշտոնից անակնկալ հրաժարվելու մասին: Իր տարածած հայտարարության մեջ Սարգսյանը նման որոշման որևէ հստակ պատճառ չէր նշել:

  • Կիսվել: