հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Արմեն Սարգսյանը հանդիպել է «Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանի հետ

Արմեն Սարգսյանը հանդիպել է «Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ, «Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանի հետ:

Հանդիպմանը քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: Այս համատեքստում Արտակ Թովմասյանը ներկայացրել է իրենց առաջարկություններն ու դիրքորոշումը:

  • Կիսվել: