շաբաթ, հոկտեմբեր 24
24 / 10 / 2026
Արմեն Սարգսյանն ու Ճապոնիայի դեսպանը քննարկել են փոխգործակցությունը խորացնելու հարցեր

Արմեն Սարգսյանն ու Ճապոնիայի դեսպանը քննարկել են փոխգործակցությունը խորացնելու հարցեր

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին:

Նախագահ Սարգսյանն ու դեսպան Մասանորին մտքեր են փոխանակել հայ-ճապոնական հարաբերությունների ներկա օրակարգի, տարբեր ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու հնարավորությունների շուրջ, մասնավորապես նշել, որ փոխշահավետ համագործակցության մեծ ներուժ կա բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, կրթության ու մշակույթի ոլորտներում:

Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային հարցերի:

  • Կիսվել: