երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արմեն Սարգսյանի շնորհավորանքը Քրիստոսի Հարության տոնի առթիվ

Արմեն Սարգսյանի շնորհավորանքը Քրիստոսի Հարության տոնի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ:

Ուղերձում ասված է. 

«Սիրելի՛ հայրենակիցներ ի Հայաստան, Արցախ և Սփյուռք,

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ շնորհավորում եմ բոլորիս։

Զորացած Սուրբ Զատկի բերկրալի տոնի խորհուրդով և մեծ Ավետիսով՝ այսօր առավել, քան երբևէ անհրաժեշտություն ունենք համախմբվածությամբ, հավատով և մեծ նվիրումով լծվելու մեր Հայրենիքի վերականգնման և զորացման գործին:

Մենք ապրում ենք դժվարին ու տագնապալի ժամանակներ, մեր ժողովուրդն անցնում է փորձությունների միջով, սակայն Հարության լույսը մեզ պետք է ավելի իմաստուն, շրջահայաց ու հաստատակամ դարձնի մեր որոշումներում և գործողություններում:

Աջակից և հովանի լինենք միմյանց և հատկապես մեր այն հայրենակիցներին, ովքեր կորստի խոր ցավ ունեն իրենց օջախներում և սրտերում:

Լինենք հանդուրժող միմյանց հանդեպ և մեկտեղենք մեր ուժերը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, որպեսզի կարողանանք ոտքի կանգնել, ամոքել ցավերն ու բուժել վերքերը, ապացուցենք, որ մենք կարող ենք ապաքինվել անգամ ամենածանր հարվածներից և կրկին բռնել հաղթանակի ճանապարհը:

Աստված պահապան բոլորիս»։

  • Կիսվել: