կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Արմեն Փամբուխչյանն ընտանիքի հետ միասին կատարեց իր քաղաքացիական պարտքը

Արմեն Փամբուխչյանն ընտանիքի հետ միասին կատարեց իր քաղաքացիական պարտքը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի պետ Արմեն Փամբուխչյանը ընտանիքի հետ միասին քիչ առաջ կատարեց իր քաղաքացիական պարտքը՝ մասնակցելով Երևանի ավագանու ընտրություններին:

Արմեն Փամբուխչյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քվեարկել է հանուն ինքնիշխանության և հանուն ՀՀ պետականության. «Քվեարկել եմ, որպեսզի իմ երկու դուստրերն ունենան լավ մանկապարտեզներ, լավ խաղահրապարակներ»: 

Փամբուխչյանը վստահ է, որ կլինեն արդար, ազատ և թափանցիկ ընտրություններ:

  • Կիսվել: