երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արմեն Խաչատրյանն անդրադարձել է Սուրեն Պապիկյանին պաշտոնանկ անելու հավանականությանը

Արմեն Խաչատրյանն անդրադարձել է Սուրեն Պապիկյանին պաշտոնանկ անելու հավանականությանը

Այսօր լրագրողների հետ զրույցում ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն անդրադարձավ բանակում տեղի ունեցած վերջին երկու մահվան դեպքերին: 

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Եթե բանակի քաղաքական պատասխանատուի պաշտոնավարելու հարցն անմիջապես կապենք դժբախտ պատահարների հետ կամ բանակում տեղի ունեցող հանցագործությունների հետ, ուրեմն բանակում պաշտպանության նախարարը պետք է փոխվի շաբաթը կամ ամիսը մեկ-երկու անգամ, ինչը կառավարման համակարգում չի կարող լինել: Ինչ վերաբերում է քրեական պատասխանատվությանը, այսինքն՝ պաշտոնատար անձ, որի գործողության կամ անգործության հետևանքով առաջացել են ծանր հետևանքներ, այստեղ արդեն անմիջապես ինքն արդեն պետք է պատասխանատվություն կրի՛՛:

Խաչատրյանի խոսքով՝ բանակը ղեկավարել են տարբեր ծառայողական անցյալ ունեցող մարդիկ. ՛՛Բանակը ղեկավարել են և՛ գեներալներ, և՛ քաղաքացիական անձինք, համաշխարհային փորձը ցույց է տվել, որ պաշտպանության նախարարը պետք է լինի քաղաքացիական պաշտոնյա, սա ամբողջ աշխարհում է ընդունված, և արդյունավետությունն ապացուցվել է:

Վերջին մեկ կամ մեկուկես տարվա ընթացքում բանակում տեղի ունեցող բարեփոխումներն աննախադեպ ծավալի են: 2020 թվականի պատերազմից հետո բանակում բավականին բարդ իրավիճակ էր հենց ոչ կանոնադրային և կարգապահական բնույթի խախտումների հետ կապված, հրամանատարությանը բավականին երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի սա բերի և համապատասխան ռելսերի վրա դնի:

Դրանից որոշակի կարճ ժամանակ անց այդ խնդիրն էապես լուծվում է: Հիմա այն ծավալի և մակարդակի չէ, որ մենք գոհ լինենք, բայց մենք ակնկալում ենք, որ այս տեմպերով եթե գնանք, . շատ կարճ ժամանակում շատ ավելի լավ արդյունք կունենանք՛՛

 

  • Կիսվել: