երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արմեն Գրիգորյանը ՀՀ-ում Կանադայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքը

Արմեն Գրիգորյանը ՀՀ-ում Կանադայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքը

Նոյեմբերի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին:

Քարտուղար Գրիգորյանը շնորհավորել է դեսպանին Հայաստանում Կանադայի ռեզիդենտ դեսպանության բացման կապակցությամբ և հույս հայտնել, որ հայ-կանադական երկկողմ բազմաոլորտ հարաբերությունները կզարգանան նոր ինտենսիվությամբ:

Ա.Գրիգորյանը նշել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում կանադական կողմի պատրաստակամությունը ներգրավվածություն ունենալ Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունում:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքը:

  • Կիսվել: