ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Տաջիկստանի Հանրապետության ԱԽ քարտուղարի հետ

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Տաջիկստանի Հանրապետության ԱԽ քարտուղարի հետ

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր՝ հունիսի 17–ին, Տաջիկստանի Հանրապետության ԱԽ քարտուղար Նասրուլլո Ռախմատժոնի հետ, ով Երեւանում է ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով:

Ինչպես տեղեկանում ենք Անվտանգության խորհրդի գրասենյակից՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է, որ հայերը եւ տաջիկները հինավուրց ժողովուրդներ են՝ հարուստ պատմությամբ, ավանդույթներով եւ մշակույթով, ինչն էլ լավ հիմք է հանդիսանում երկու երկրների հարաբերությունները եւ՛ երկկողմ, եւ՛ բազմակողմ հարթակներում զարգացման համար:

Տաջիկստանի ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստը Հայաստանում բարձր մակարդակով կազմակերպելու համար եւ ընդգծել, որ սա եւս մեկ լավ առիթ է առնչվելու հայկական մշակույթին եւ ավանդույթներին։ Նասրուլլո Ռախմատժոնն ընդգծել է, որ երկու երկրների ԱԽ գրասենյակների միջեւ հարաբերությունները կայուն զարգանում են։ Հանդիպմանը Տաջիկստանի ԱԽ քարտուղարը նաեւ ներկայացրել է տաջիկ-աֆղանական սահմանից եկող ահաբեկչական վտանգը եւ Դուշամբեյի քայլերն ընդդեմ այդ մարտահրավերների։

 

  • Կիսվել: