հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Արմեն Գրիգորյանը և Պետեր Լաունսկը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման հետագա քայլերի շուրջ

Արմեն Գրիգորյանը և Պետեր Լաունսկը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման հետագա քայլերի շուրջ

Վիեննայում ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Ավստրիայի կանցլերի աշխատակազմի Գլոբալ հարցերով հատուկ ներկայացուցիչ Պետեր Լաունսկի հետ: Այդ մասին հայտնում են ԱԽ գրասենյակից:
 
Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման հետագա քայլերի շուրջ: ԱԽ քարտուղարն անդրադարձել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերին և ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ ընդգծելով տարածաշրջանային ծրագրերի ներառականության կարևորությունը:
 
Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հիմնական ուղղություններն ու իրականացվող ծրագրերի ընթացքը: Վերոնշյալի համատեքստում ընդգծվել է տնտեսական լայն հնարավորությունների ստեղծումն ապաշրջափակման արդյունքում և դրա շրջանակներում երկկողմ համագործակցության պատրաստակամությունը:

  • Կիսվել: