հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Ուրախ եմ ՀՀ-ի համար այս պատմական ժամանակահատվածում գտնվել Երևանում. Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ

Ուրախ եմ ՀՀ-ի համար այս պատմական ժամանակահատվածում գտնվել Երևանում. Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:
 
Արմեն Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և գոհունակությամբ ընդգծել Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան:
 
Պետեր դը Ռուվերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ ուրախ է Հայաստանի համար այս պատմական ժամանակահատվածում գտնվել Երևանում:
 
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերությունների, Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի ու դրա արդյունքների, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի ու դրա արդյունքում ստեղծվող տնտեսական լայն հնարավորությունների մասին:

 

 

  • Կիսվել: