ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արմեն Գևորգյանը ձեռնպահ է քվեարկում մեր երկրի համար կարևոր օրենսդրական նախաձեռնությանը. Խաչատուր Սուքիասյան

Արմեն Գևորգյանը ձեռնպահ է քվեարկում մեր երկրի համար կարևոր օրենսդրական նախաձեռնությանը. Խաչատուր Սուքիասյան

Newarmenia.am լրատվականը զրուցել է ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ՝ կապված Վերին Լարսում բեռնափոխադրման խնդիրների հետ։

Լրագրողը նշեց, որ տևական ժամանակ է, ինչ Վերին Լարսում խնդիրներ կան․ բեռնափոխադրող ընկերությունները դժգոհում են, որ չեն կարողանում ապրանք արտահանել, և դրանք փչանում են։ «Այս խնդիրը Դուք բարձրացրիք և պարզաբանումներ խնդրեցիք Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից։ Նախարարը հետո Newarmenia.am-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ խնդիրը լուծվել է և թողունակության խնդիր չկա։ Դուք ի՞նչ կասեք, արդյոք խնդիրը լուծվել է»,- փորձեց ճշտել լրագրողը Սուքիասյանից։

Հարցին ի պատասխան՝ Խ․ Սուքիասյանը նշեց, որ որպես ԵԱՏՄ հանձնաժողովի անդամ, նրանց հասցեական դիմել են՝ համապատասխան նամակներով տեղեկացնելու պատկան մարմիններին, որ այսպիսի վիճակ է, ՌԴ-ում նույնպես հետաքրքրված են այդ հարցով և հետևում են այս ամբողջ գործընթացին․ կա տեխնիկական վերազինման հարց։ Այստեղ կա հարց, որը որոշ աստիճան լուծված չէ՝ կապված սննդի հետ, որը  փչացող ապրանք է։

«Հաշվի առնելով մեր և ռուսական կողմի համատեղ հանձնաժողովի քննարկումները՝ այսպիսի առաջարկ եմ արել, և ցանկանում են այն ոչ միայն ռուսական, այլև միջազգային հարթակներում քննարկվի։ Այն մյուս շաբաթ կլինի Եվրոպայի ինտեգրման հանձնաժողովում․ խոսքը նրա մասին է, որ ուկրաինական այս թեժ ժամանակահատվածում հնարավոր է բեռները ուղեկցել, որպեսզի ինչպես ցորենը, սնունդը  ևս տեղափոխվի ուկրաինական նավահանգիստներից, և ճանապարհ բացվի։ Ինչո՞ւ ՄԱԿ-ը նման որոշում չի կայացնում, եթե խոսքը սննդի մասին է, որ ցանկացած ճանապարհ սննդի համար բաց լինի և դա լինի ՄԱԿ-ի հովանու ներքո, որովհետև խոսքը մարդկանց սննդով ապահովելու հումանիտար գործողության մասին է։ Եթե այդ առաջարկը տարբեր աստիճաններում քննարկվի, ապա հետո այն ընդունող և միջազգային կարգավիճակ տվող կազմակերպությունները ի՞նչ ձևով կվերաբերվեն այդ առաջարկին՝ հաշվի առնելով, որ ՀՀ-ն ունի տրանսպորտային կոմունիկացիաների որոշակի խնդիր, ցանկալի կլինի սնունդը այդ կարգում ընկալվի և ոչ միայն ՀՀ-ի համար այլև ամբողջ աշխարհի տարբեր հատվածներում։ Սրա արդյունքում անգամ, հնարավոր է, ՀՀ-ում սննդի գների որոշակի նվազում լինի, որովհետև տրանսպորտային կոմունիակացիան ինքնարժեքի մեջ բավականին շատ է․ սա որպես առաջարկ է»,- ասաց Սուքիասյանը։

Անդրադառնալով կապարակնիքների հարցին՝  Սուքիասյանը նշեց, որ զարմացած է, որ չնկատեց, որ ԵԱՏՄ հանձնաժողովի  նախկին նախագահը նման կարևոր քվեարկության ժամանակ ձեռնպահ է քվեարկել։ 

Նա նշեց, որ նկատի ունի Արմեն Գևորգյանին։ «Նա 90-ականներին մի քանի երիտասարդների հետ գնաց այլ երկիր՝ ուսում ստանալու պետական աջակցությամբ, հետո եկել են ՀՀ-ում տարբեր բարձր պաշտոններ են ստացել, արդյունավետ են աշխատել, թե ոչ՝ մի կողմ, հետո իմանում ենք, որ ինչ-որ պաշտոնյա իր բնակարանը վաճառում է և լքում է Հայաստանը, այն Հայատանը, որը գումարներ է ներդնում, որ գնա սովորի, աշխատավարձ ստանա, հնարավորություններ է տալիս, հետո որոշում է՝ Հայաստանը իրեն պետք չի»,- շեշտեց Սուքիասյանը։

Մանրամասները տեսանյութում․

  • Կիսվել: