շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արմեն Դարբինյանը, Արա Աբրահամյանը, Կարեն Կարապետյանը, Արթուր Ջանիբեկյանը մեկնեցին Մոսկվա

Արմեն Դարբինյանը, Արա Աբրահամյանը, Կարեն Կարապետյանը, Արթուր Ջանիբեկյանը մեկնեցին Մոսկվա

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ՝ ժամը 16.00-ի չվերթով Երեւանից Մոսկվա են մեկնել մի շարք հայտնիներ։ Կայքին հայտնի դարձավ, որ Մոսկվա են մեկնել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, նրա հետ էր նաեւ անհետ կորածների հարցերով զբաղվող Արսեն Ղուկասյանը։

Նույն օդանավով Մոսկվա են ուղեւորվել նաեւ նախկին վարչապետներ Արմեն Դարբինյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաեւ Comedy Club Production-ի հիմնադիր և գլխավոր պրոդյուսեր, «Գազպրոմ Մեդիա Հոլդինգ» ԲԸ ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի ղեկավար Արթուր Ջանիբեկյանը։

Նրանք բոլորն էլ մեկնում են VIP սրահով եւ բիզնես դասով։

Ուշագրավ է, որ այս «աստղաբույլը» թռնում էր իրարից անկախ, բայց միաժամանակ՝ նույն ինքնաթիռով, նույն ժամին եւ նույն ուղղությամբ։ Իսկ թե ինչ հրատապ գործ է նրանց բոլորին կամ առանձին-առանձին տանում ՌԴ, հայտնի չէ։

  • Կիսվել: