երկուշաբթի, հոկտեմբեր 26
26 / 10 / 2026
Արմավիրի մարզում 42–ամյա վարորդը Mercedes-ով գլխիվայր հայտնվել է ջրատարում

Արմավիրի մարզում 42–ամյա վարորդը Mercedes-ով գլխիվայր հայտնվել է ջրատարում

Փետրվարի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:45-ի սահմանում Կոտայքի մարզի բնակիչ, 42-ամյա Արսեն Գասպարյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Ծաղկունք  գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ջրատարում, գրում է shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկության՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ: 

 

 

  • Կիսվել: