ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արմավիրի մարզպետը կոչ է անում տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում

Արմավիրի մարզպետը կոչ է անում տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը մարզի բնակիչներին կոչ է անում միայն խիստ անհրաժեշտության դեպքում դուրս գալ բնակարաններից:

«Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, սիրելի համաքաղաքացիներ,
Կոչ ենք անում բոլորիդ, խնդրում ու հորդորում ենք միայն խիստ անհրաժետության դեպքում դուրս գալ ձեր բնակարաններից։

Առողջություն բոլորին»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում մարտի 15-ի ժամը 23։00-ից սկսած Էջմիածին քաղաքի 27 ելքերից միայն 3-ն են բաց։ Քաղաք ելումուտ անող բոլոր քաղաքացիները ջերմաչափվում են։ Բարձր ջերմություն ունեցող քաղաքացիներին ուղարկում են տուն՝ ինքնամեկուսացման։ 

Այս պահին Հանրապետությունում կա կորոնավիրուսով վարակված 30 քաղաքացի, որոնցից մեկը դպրոցական է։ Մեկ մարդ էլ ապաքինվել է։

  • Կիսվել: