կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Արմավիրի մարզի վթարավտանգ ճանապարհահատվածներում կատարվում են անվտանգության բարելավման աշխատանքներ

Արմավիրի մարզի վթարավտանգ ճանապարհահատվածներում կատարվում են անվտանգության բարելավման աշխատանքներ

Ավարտական փուլում են գտնվում Մ-5‚ Երևան - Արմավիր - հայ-թուրքական սահման ճանապարհների վտանգավոր կետերի ճանապարհային անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման միջոցառումները։ Շինաշխատանքներ կատարելու համար պայմանագրեր են կնքվել «Արհովշին» և «Արարատճանշին» ընկերությունների հետ։

Մ-5 միջպետական ճանապարհին՝ Վաղարշապատ-Արմավիր հատվածում, տեղադրվել են նոր շրջադարձեր, ճանապարհի մի քանի հատված ասֆալտապատվել է, կատարվել են գծանշումներ, տեղադրվել են ցուցանակներ, անվտանգության տարրեր։
 
 
Աշխատանքները նշված երկու հատվածներում կավարտվեն սեպտեմբերին։
 
Նշված ճանապարհահատվածներում անվտանգության բարելավման աշխատանքները կատարվում են Եվրոպական ներդրումային բանկի դրամաշնորհի միջոցներով ֆինանսավորվող Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում։

 

  • Կիսվել: