չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Արմավիր քաղաքի բոլոր 16 տեղամասերի նախնական ամփոփ տվյալներով ՔՊ-ն ստացել է ընտրողների ձայների 62.5%-ը․ քաղաքապետ

Արմավիր քաղաքի բոլոր 16 տեղամասերի նախնական ամփոփ տվյալներով ՔՊ-ն ստացել է ընտրողների ձայների 62.5%-ը․ քաղաքապետ

Արմավիր քաղաքի բոլոր 16 տեղամասերի նախնական ամփոփ տվյալներով Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 62.5%-ը։ Այս մասին իր գրառման մեջ նշել է Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը։

Նա, մասնավորապես, գրել է

"Հզոր, հզոր, հզոր Արմավիր, դու էլի հաղթեցիր: Ռեկորդային թվով մասնակցության պարագայում՝ 12988 ընտրող, Արմավիր քաղաքի բոլոր 16 տեղամասերի նախնական ամփոփ տվյալներով Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 62.5%-ը, 800 ձայն կամ 3% ավել, քան հեղափոխական 2018 թվականին: Արմավիրում կա՛ ապագա, Հայաստանում ապագա կա՛ ու ինձ համար մեծագույն պատիվ է ծառայել այդ ապագայի կերտմանը":

  • Կիսվել: