չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Արմավիր համայնքի երեք գյուղերում մոդուլային մանկապարտեզներ կկառուցվեն

Արմավիր համայնքի երեք գյուղերում մոդուլային մանկապարտեզներ կկառուցվեն

ՀՀ պետական բյուջեի միջոցներով Արմավիր համայնքի երեք գյուղերում` Այգեվանում, Լենուղիում, Նորավանում կկառուցվեն մոդուլային մանկապարտեզներ (լուսանկարում պատկերված տեսքով): Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը:

Մանկապարտեզներից յուրաքանչյուրի նախագծային արժեքը գերազանցում է 800 միլիոն դրամը` ներառյալ տարածքի բարեկարգումը և մանկապարտեզի ամբողջական կահավորորումը, նախատեսված ընդունել մինչև 144 երեխայի:

Այգեվան և Լենուղի գյուղերի մանկապարտեզների նախագծերը արդեն պատրաստ են, Նորավանում` ընթացքի մեջ: Առաջիկա շաբաթներին շինարարական աշխատանքների համար կհայտարարվեն մրցույթներ, շինարարական աշխատանքների մեկնարկը կտրվի այս տարվա ընթացքում:

Հետխորհրդային տարիներից ի վեր Այգեվանի, Լենուղու և Նորավանի երեխաները առաջին անգամ հնարավորություն կունենան հաճախելու մանկապարտեզ` իրենց բնակավայրերում:

  • Կիսվել: