երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արման Սահակյանը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցության մասին

Արման Սահակյանը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցության մասին

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեռ որոշում չի կայացրել արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության վերաբերյալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում  ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Արման Սահակյանը:

«Ոչ, դեռ որոշում չկա: Եթե լինի, դա գործադիր մարմինը և խորհուրդը կորոշեն, և դուք էլ կիրազեկվեք, բայց ամեն դեպքում «Հանրապետական» կուսակցությունը քաղաքական խրամատը չի լքելու: Մենք դրա մասին արդեն ասել ենք»,- ասաց Սահակյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին հայտնեց հունիսի 20-ին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին:

  • Կիսվել: