երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Արման Եղոյանը Ֆրանկոֆոնիայի ԽՎ փոխնախագահ Ամելիա Լակրաֆիին ներկայացրել է Կովկասում առկա մարտահրավերները

Արման Եղոյանը Ֆրանկոֆոնիայի ԽՎ փոխնախագահ Ամելիա Լակրաֆիին ներկայացրել է Կովկասում առկա մարտահրավերները

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հոկտեմբերի 18-ին հանդիպել է Ֆրանկոֆոնիայի ԽՎ փոխնախագահ Ամելիա Լակրաֆիի հետ:

ԱԺ-ից հայտնում են, որ ողջունելով հյուրին խորհրդարանում՝ Արման Եղոյանն արժեւորել է Ֆրանկոֆոնիայի շրջանակում համագործակցությունը, անդրադարձել առաջիկա ծրագրերին:

Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավարը ներկայացրել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը, մարտահրավերները:

ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության նկատմամբ ոտնձգությունների զսպման հարցում կարեւորվել է միջազգային դերակատարների հստակ քայլերի անհրաժեշտությունը:

Կողմերը կարեւորել են Հարավային Կովկասում խաղաղության, կայունության եւ անվտանգության հաստատումը:

  • Կիսվել: