երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Արման Եղոյանը եվրոպացի պաշտոնյաներին է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրադրությունը

Արման Եղոյանը եվրոպացի պաշտոնյաներին է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրադրությունը

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն Ազգային ժողովում հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերին և ԵՄ Արտաքին գործողությունների Եվրոպական ծառայության՝ Հայաստանի հետ հարաբերությունները համակարգող ներկայացուցիչ Մարտի Լուցարին։
 
«Շնորհակալություն հայտնելով մեր տարածաշրջանում կայունության ապահովմանն ուղղված ԵՄ ջանքերի համար` բարձր եմ գնահատել ԵՄ մոնիթորինգային առաքելության աշխատանքը և Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ստեղծումը։
 
Հյուրերին մանրամասնորեն ներկայացրել եմ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծած իրադրությունը և դրա հնարավոր հետևանքները տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա։
 
Անդրադարձել ենք նաև ԵՄ֊Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին տարբեր համատեքստերում, ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի աշխատանքներին և մի շարք այլ հարցերի»,- գրել է Եղոյանը Ֆեյսբուքի իր էջում։

 

  • Կիսվել: