հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Արման Բաբաջանյանը դպրոց հիմնելու հարցով դիմել է Արարատ Միրզոյանին

Արման Բաբաջանյանը դպրոց հիմնելու հարցով դիմել է Արարատ Միրզոյանին

ԱԺ պատգամավորր Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել այն մասին, որ դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ քաղաքական դասընթացների դպրոց հիմնելու նպատակով:


Նա, մասնավորապես, նշել է.


«Դիմել եմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ խորհրդարանին առընթեր «Պառլամենտարիզմի դպրոց» պայմանական անվանմամբ քաղաքական դասընթացների դպրոց հիմնելու առաջարկով, որտեղ ուսանելու հնարավորություն կունենան խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի երիտասարդ ներկայացուցիչները, ինչպես նաև որևէ կուսակցության չանդամակցող, սակայն քաղաքականությամբ հետաքրքրվող երիտասարդները»:

  • Կիսվել: