հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Արման Բաբաջանյանի մեքենայի վրա կրակողը ձերբակալվել է

Արման Բաբաջանյանի մեքենայի վրա կրակողը ձերբակալվել է

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի մեքենայի վրա կրակած անձը ձերբակալվել է: Այս մասին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից:

Հարուցվել է քրեական գործ գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելու կասկածանքով, ինչպես նաև 235-րդ հոդվածի 1-ին մասերով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։

Հունիսի 20-ին խորհրդարանական արտահերթ ընտրությունների օրը, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների» դաշինքի վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ տան դիմաց կայանված ավտոմեքենայի վրա կրակել են, ինչից վնասվել էր մեքենայի դիմապակին:

  • Կիսվել: