ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արման Աբովյանը դիմել է ՀՀ ԱԳՆ-ին

Արման Աբովյանը դիմել է ՀՀ ԱԳՆ-ին

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Աբովյանը դիմել է ՀՀ ԱԳՆ-ին․

«Հարգելի գործընկերներ,

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրեր առաջ մի շարք երկրների դեսպաններ այցելեցին թուրք-ադրբեջանական տեռորիստական ուժերի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության տարածքներ, մասնավորապես՝ Շուշի քաղաքը, խնդրում եմ հայտնել հետևյալը.

Ինչ քայլեր են կատարվել ՀՀ ԱԳՆ կողմից՝ կանխելու ադրբեջանական կողմի սույն սադրիչ գործողությունները դիվանագիտական դաշտում,

Պատրաստվում է արդյոք ՀՀ ԱԳ նախարարությունը դիմել դիվանագիտական քայլերի, մասնավորապես՝ բողոքի նոտաներ հղել այն պետությունների դիվանագիտական հաստատություններին, որոնց ներկայացուցիչներն այցելել են թուրք-ադրբեջանական տեռորիստական ուժերի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության տարածքներ,

 

Եվ առհասարակ, խնդրում եմ պարզաբանում տալ՝ արդյոք ՀՀ կառավարությունը և

ՀՀ ԱԳՆ համարում են տվյալ տարածքները թուրք-ադրբեջանական տեռորիստական

ուժերի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության տարածքներ, թե՝ ոչ»։

  • Կիսվել: