երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Առկա են ՊԵԿ նախկին նախագահների կողմից պետությանը հասցված խոշոր վնասի վերաբերյալ տվյալներ. Արման Բաբաջանյան

Առկա են ՊԵԿ նախկին նախագահների կողմից պետությանը հասցված խոշոր վնասի վերաբերյալ տվյալներ. Արման Բաբաջանյան

Ձեռնմուխ ենք լինում ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի 2015-2018 թվականների ընթացքում շուրջ 100 միլիոն եվրոյի հասնող վարկային միջոցների և դրամաշնորհների մսխման դեպքերի հայտնաբերման և կատարողներին պատասխանատվության կանչելու գործին: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«Մեր տրամադրության տակ առկա են ահռելի տեղեկություններ նշված տարիներին ՀՀ ՊԵԿ նախագահներ Գագիկ Խաչատրյանի, Հովհաննես Հովսեփյանի և Վարդան Հարությունյանի կողմից պետությանը հասցված հարյուրավոր միլիոնների հասնող վնասի վերաբերյալ փաստական տվյալներ»,- գրել է Բաբաջանյանը:

  • Կիսվել: