ուրբաթ, օգոստոս 21
21 / 8 / 2026
Արիզոնայում ՀՀ պատվավոր հյուպատոսը կարճատև հանդիպում է ունեցել Մայք Ջոնսոնի և Աբրահամ Համադեի հետ

Արիզոնայում ՀՀ պատվավոր հյուպատոսը կարճատև հանդիպում է ունեցել Մայք Ջոնսոնի և Աբրահամ Համադեի հետ

Արիզոնայում ՀՀ պատվավոր հյուպատոս Վարդան Արաբյանը, որպես ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչ, մասնակցել է կոնգրեսական Աբրահամ Համադեի կողմից, ի պատիվ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի, կազմակերպված ընդունելությանը։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

Ընդունելության ընթացքում հյուպատոս Արաբյանը կարճատև զրույց է ունեցել խոսնակ Ջոնսոնի և կոնգրեսական Համադեի հետ։ Զրույցի ընթացքում կարևորվել են Սպիտակ տանը 2025 թվականի օգոստոսի 8-ին կայացած Խաղաղության գագաթնաժողովին հաջորդած ձեռքբերումները, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման ու ամրապնդման գործում։

Հյուպատոսը նաև փոխանցել է դեսպան Նարեկ Մկրտչյանի շնորհակալությունը՝ դեսպանությանը ընդունելությանը մասնակից դարձնելու համար:

  • Կիսվել: