շաբաթ, հոկտեմբեր 24
24 / 10 / 2026
Առգրավվել է Երևանի փողոցներում վաճառվող ավելի քան 300 կգ սիգ

Առգրավվել է Երևանի փողոցներում վաճառվող ավելի քան 300 կգ սիգ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 11-12-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի Ավան, Կենտրոն, Նոր Նորք և Շենգավիթ վարչական շրջաններում հայտնաբերվել են սիգ ձկնատեսակի վաճառքի դեպքեր: ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության համապատասխան բաժինների աշխատակիցների հետ համատեղ առգրավվել է 196 կգ 416 ձուկ, որը հանձնվել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։
 
May be an image of սնունդ և դրսումը
 
Միաժամանակ Երևանի Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների աշխատակազմերի առևտրի, ծառայությունների և գովազդի բաժինների աշխատակիցներն էլ հայտնաբերել և ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ առգրավել են 107 կգ 295 սիգ տեսակի ձուկ։
 
May be an image of 1 հոգի
 
May be an image of սնունդ
 
Երևանի քաղաքապետարանը հիշեցնում է, որ սիգ տեսակի ձկան ձվադրման շրջանում՝ դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում, ապօրինի որսի համար նախատեսված է քրեական պատասխանատվություն:

  • Կիսվել: