Արգիշտի Քյարամյանի և Ռուստամ Բադասյանի պատճառով այդ ոլորտը կործանվեց հայաստանում. Հովիկ Աղազարյան
«Արգիշտի Քյարամյանը նախորդ տարի այս ամբիոնից հայտարարեց, թե ինքը ՊԵԿ նախկին նախագահ Ռուստամ Բադասյանի հետ մեկնաբանել են օրենքը և այն իրենց հայեցողությամբ կիրառել, որի արդյունքում այդ ոլորտը կործանվեց հայաստանում, համենայն դեպս, այս պահին»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ նշելով, որ այն վերաբերում էր մոտ 10 հազար քաղաքացու, ովքեր զբաղվում էին մեքենաներ ներմուծելով և արտահանելով։
Նրա խոսքով՝ անցած տարում պետական բյուջեն դրա պատճառով ուղիղ մուտքերով չի ստացել մոտավորապես 400 մլն դոլար։
«Անցած տարվա հոկտեմբերի տվյալներով Վրաստանից Ղազախստանով դեպի Ռուսաստան արտահամնվող մեքենաները 1 մլրդ դոլարով ավելացավ, որոնք արտահանվում էին հայ տնտեսվարողների կողմից»,-ասաց Աղազարյանը։
Ըստ Աղազարյանի՝ այսօր էլ եմ հայ տնտեսվարողները դեպի ՌԴ արտահանում, բայց Ղազախստանով։
«Հիմա մենք հետևողականորեն ուզում ենք խաղողագործությունը և կոնյակագործությունը ոչնչացնենք»,-հայտարարեց նախկին ՔՊ-ական պատգամավորը և փաստեց, որ գործարան գիտի, որի մեքենաներն արդեն 45 օր կանգանծ են վրաստանում և նա իր աշխատողներին հարկադիր պարապուրդի է ուղարկել։
«Հիմա սա մեզհիշեցնում է պրոցեսը, որ մարդ ուզում է ինքնասպան լինի և գնում վաննայի մեջ երակները կտրում է որ անցավ մեհանա»,- եզրափակեց Աղազարյանը։