երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Արգենտինայի Թրամփը» Էռնեկյանի Corproation America կազմակերպության աշխատակից է եղել․ Հրապարակ»

«Արգենտինայի Թրամփը» Էռնեկյանի Corproation America կազմակերպության աշխատակից է եղել․ Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին աշխարհի ուշադրությունը սեւեռված էր Արգենտինայի նախագահական ընտրությունների վրա, որտեղ էքսցենտրիկ տնտեսագետ Խավիեր Միլեյն ընտրվեց նախագահ: Նրան շատերն անվանում են «Արգենտինայի Թրամփ» կամ «Արգենտինայի Բորիս Ջոնսոն»:

Խավիեր Միլեյը մեզ՝ հայերիս նրանով է հետաքրքիր, որ եղել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի Corproation America կազմակերպության աշխատակից եւ Էռնեկյանի գլխավոր խորհրդականը՝ 2008-2021թթ․։ Հեռացել է կազմակերպությունից՝ նախագահի ընտրություններին մասնակցելու նպատակով:

Ավելին, Միլեյը ոչ մեկ անգամ ուղեկցել է Էռնեկյանին՝ Հայաստան ճամփորդելիս: Իհարկե, Միլեյը հակասական կերպար է, սակայն Էռնեկյանը վստահ է, որ նա լավ նախագահ է լինելու, եւ այդ մասին հրապարակային հայտարարություն է արել: Որոշ համաշխարհային ԶԼՄ-ներ, այդ թվում՝ Financial Times-ը, գրել են, որ Արգենտինայի նորընտիր նախագահի թիկունքին կանգնած է Էդուարդո Էռնեկյանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: