հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Արգենտինայի Սենատի անդամները Ադրբեջանին կոչ են անում պահպանել եռակողմ հայտարարությունների դրույթները

Արգենտինայի Սենատի անդամները Ադրբեջանին կոչ են անում պահպանել եռակողմ հայտարարությունների դրույթները

Արգենտինայի Սենատի անդամ Գիլերմո Անդրադան Twitter-ի իր միկրոբլոգում դատապարտել է  Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը:

«Հայաստանի Հանրապետության հետ Արգենտինայի Սենատի բարեկամության խմբի անդամները մերժում են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը և հակամարտության շուտափույթ և խաղաղ կարգավորման կոչ են անում, ինչը կկանխի հազարավոր ընտանիքների տառապանքները»,- նշել է սենատորը:

Անդրադան հրապարակել է Սենատի քվեարկությանը ներկայացվող հայտարարության տեքստը, որում Ադրբեջանին կոչ է արվում պահպանել եռակողմ հայտարարությունների դրույթները, խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով՝ առանց բնակչությանը վնաս հասցնելու:

 

  • Կիսվել: