ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արգենտինացի պաշտոնյաներին են ներկայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունները

Արգենտինացի պաշտոնյաներին են ներկայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունները

ՀՀ ԱԺ Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի կազմով օրերս խորհրդարանում հանդիպում ենք ունեցել Արգենտինայի Սենատի և Պատգամավորների պալատի անդամներից բաղկացած խորհրդարանական պատվիրակության հետ։ Այս մասին հայտնում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը․

«Խոսել ենք Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունների, Արցախի լիակատար շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրների մասին:

Հանդիպման ընթացքում ընդգծել ենք, որ Ադրբեջանն անտեսում է միջազգային հանրության և միջազգային կազմակերպությունների պահանջներն ու հորդորները:

Արգենտինայի Սենատի Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Գիժերմո Անդրադան իր հերթին նշել է, որ Հայաստանը դժվար ժամանակներ է ապրում, և իրենք առկա իրավիճակի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվությունը կներկայացնեն իրենց երկրին ու միջազգային հանրությանը»:

  • Կիսվել: